Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն բարեգործական աճուրդ է կազմակերպել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Գվինեթ Փելթրոուն հայտարարել է բարեգործական աճուրդի անցկացման մասին ի աջակցություն կորոնավիրուսոից տուժածների։ Որպես լոտ՝ նա առաջարկել է իր զգեստը, որը կրել է 2000թ.-ի «Օսակար» մրցանակաբաշխության արարողությանը։
Աճուրդը All In Challenge ծրագրի մաս է, որը ուտելիք է տրամադրում կարիքավորներին։ «Calvin Klein-ի այս զգեստը ձեռքի ասեղնագործով է։ Ես այն կրել եմ «Օսկար»-ին՝ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանավակարգում 1998թ.-ի «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում դերի համար հաղթելուց մեկ տարի անց։ Այս զգեստը 90-ականների վերջի ոճով է, իսկ հիմա այդ շրջանը կրկին նորաձեւ է», Instagram-ի իր էջում հենց այս զգեստի ընտրությունը բացատրել է դերասանուհին։ Այս պահին գումարը կազմում է 6250 դոլար. աճուրդի ավարտին 12 օր է մնացել։
Տեսանյութը` այստեղ: