Ռուսաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները որոշել են դուրս գալ Բաց երկնքի մասին պայմանագրից
Ռուսաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները որոշել են դուրս գալ Բաց երկնքի մասին պայմանագրից: Այս մասին երեքշաբթի օրը Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Փորձագետները, ովքեր հետեւում են իրավիճակի զարգացմանը, կարծում են, որ Վաշինգտոնում արդեն որոշում է կայացվել:
Մենք կարծում ենք, որ այս գնահատականներում ճշմարտության զգալի մաս կա: Մենք եւս մոտավոր եզրակացություններ ենք անում` ամերիկացիների, ՆԱՏՕ-ի այլ անդամների եւ Բաց երկնքի մասին պայմանագրի կողմերի հետ ունեցած մեր շփումների հիման վրա»,- ասել է նա: