Լոս Անջելեսի հայ համայնքը հանգանակություն է կազմակերպել «Feeding America» կազմակերպությանն աջակցելու համար
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Լոս Անջելեսի հայ համայնքը չեղյալ է հայտարարել «Հանուն արդարության երթը» եւ այլ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, փոխանցում է LA Times-ը:
Այդուհանդերձ, հայ համայնքը հանգանակություն է կազմակերպում «Feeding America» կազմակերպությանն աջակցելու համար, որը կարիքավորներին սննդամթերքով օգնող պարենային բանկերի համազգային ցանց է:
Ամերիկայի Արեւմտյան տարածաշրջանի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանի խոսքով՝ ճգնաժամի ժամանակ կարեւոր է, որ ինքներս մեզ հիշեցնենք այն մասին, թե շռայլ արարքներն ինչպես կարող են օգնել համայնքներին հաղթահարելու ահռելի դժվարությունները:
«Հայ ժողովուրդն անձամբ է դրա ականատեսը դարձել մեր պատմության ամենամռայլ օրերին՝ նախկինի պես անպատիժ մնացած 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ ամերիկացի ժողովուրդը միավորվեց, որ ձեւավորի Մերձավորարեւելյան ռելիեֆը»,- նշել է նա: