Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվող ԱՄՆ-ի օգնությունը կավելանա. Դեսպան Թրեյսին մանրամասնել է
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվող ԱՄՆ-ի օգնությունը ավելացել է:
«Ի հավելումն նախկինում նշված 1 մլն 100 հազար դոլարի՝ որոշում է կայացվել Հայաստանին հատկացնել ևս 600 հազար դոլար»:
Այս օգնությունն ուղղվելու է վարակն ախտորոշող լաբորատորիաների աշխատանքի աջակցությանը: Ուղղվելու է նաեւ կառավարության ծրագրերի աջակցությանը, որոնք ուղղված են կորոնավիրուսով վարակված անձանց շրջանակը բացահայտելուն, ինչպես նաեւ այլ տեխնիկական աշխատանքներին: Նշված 1,7 մլն դոլարի աջակցությունից բացի ԱՄՆ զարգացման գործակալությունը մենք Շիրակի մարզում սննդամթերք ենք տրամադրել 1000 կարիքավոր եւ տարեց մարդիկ ունեցող ընտանիքներին, որպեսզի նրանք ստիպված չլինեն խանութ գնալ»,-ասել է դեսպանը: