ԱՄՆ նահանգապետերը Սպիտակ տանը խնդրել են բողոքող բնակիչներին ցույցերը դադարեցնելու կոչ անել
ԱՄՆ նահանգների Դեմոկրատական կուսակցությունից նահանգապետները Սպիտակ տանը խնդրել են բողոքող ամերիկացիներին մեկուսացումը պահպանելու կոչ անել, հայտնում է BBC News-ը:
Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերը, մասնավորապես, հայտարարել է, որ սա «համաժովորդական ֆենոմեն է եւ պետական մակարդակով օգնություն է խնդրել»:
Նահանգապետը բողոքի ցույցերը «հրաշալի ամերիկյան ավանդույթ» է անվանել՝ միաժամանակ նշելով դրանց վտանգավորությունը COVID-19-ի իրավիճակի սրման հետ կապված՝ նույնիսկ նահանգի ավելի քիչ ախտահարված շրջանների համար:
Թրամփի աշխատակազմին համանման խնդրանքով է դիմել նաեւ Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Քուփերը, որն իշխանություններին խնդրել է հանրությանը տեղեկացնել վարակումների շեմի նիշին հասնելու կարեւորության մասին, մինչեւ սահմանափակումների մեղմումը:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նահանգապետներին խոստացել է նրանց խնդրանքը բավարարել:
Ավելի վաղ ԱՄՆ տարբեր նահանգներում ցույցեր էին ընթացել ընդդեմ սահմանափակումների, որ մտցվել էին COVID-19-ի տարածումը կանխելու համար:
Նշվում է, որ ցույցերին մասնակցել է մոտ 2 հազար մարդ, որոնց մեծ մասը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: