Թոքերի ուլտրաձայնային հետազոտություն՝ Էրեբունի ԲԿ-ում
Էրեբունի ԲԿ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ծանր շնչառական հիվանդների բուժման ընթացքում կիրառվում է նորագույն ախտորոշման մեթոդներից մեկը՝ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Ինչպես տեղեկացնում է Էրեբունի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, այս հետազոտությունը հնարավորություն է տալիս ծանր հոսպիտալացված հիվանդների դինամիկ հսկողությունն ապահովել հենց բաժանմուքնում եւ առանց ռենտգենյան ճառագայթման: Այս մեթոդն այժմ լայնորեն կիրառվում է աշխարհի լավագույն կլինիաներում՝ COVID-19 վարակով հիվանդների վարման համար:
Մանրամասները՝ տեսանյութում։