ՀՀԿ շենքի մոտից բերման է ենթարկվել Հայրիկյանի քրոջ որդին
ՀՀԿ ԳՄ հերթական նիստի օրը շուրջ հարյուր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀԿ շենքի մոտ: Նրանք բողոքում են օրերս Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության դեմ, ըստ որի՝ Հայաստանը միանում է Մաքսային միությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ իրենք պայքարում են ՀՀ սուվերենության համար: Ըստ նրա՝ Հայաստանը չպետք է մաս կազմի նոր ձևավորվող ԽՍՀՄ-ին: Կիվիրյանի համոզմամբ՝ եթե ՀՀ իշխանություններն ունենային սուվերենություն և աջակցություն իրենց ժողովրդի կողմից, ապա կկարողանային պայքարել արտաքին մարտահրավերների դեմ, իսկ քանի դեռ չունեն, պետք է «շարունակեն սպառել երկրի ողջ ռեսուրսները և մսխել Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը»:
Քիչ առաջ այստեղ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ վեճի բռնվեց Պարույր Հայրիկյանի քրոջ որդի, ակցիայի մասնակից Վրեժ Զատիկյանը:
Ավելի մանրամասն` այստեղ: