Հովհաննիսյանը գնում է ավելի բարձր վարձատրվող աշխատանքի «Արարատ բանկում», որը պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին. Հովհաննիսյանը նրա սանիկն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է, և դա ոմանք ընկալեցին Նիկոլ Փաշինյանի՝ «սերժական կադրերից ազատվելու» նախօրեի խոստման կոնտեքստում։ Թեև նա ԱԳ փոխնախարար էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերին, մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր և ունի հարուստ աշխատանքային կենսագրություն։
Աշխատել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, համատեղության կարգով՝ ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում, Իրաքում ՄԱԿ-ի առաքելության գլխավոր խորհրդական եւ այլն։
Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանը գնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ընդ որում՝ վեց ամիս առաջ է ցանկություն ունեցել պաշտոնից հեռանալու, բայց Զոհրաբ Մնացականյանը կարողացել է համոզել, որ չգնա։
Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանն աշխատանքի է անցնելու «Արարատ բանկում»՝ որպես խորհրդի նախագահ։ Բանկը, հիշեցնենք, պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։ Իսկ Հովհաննիսյանը Բարսեղ Բեգլարյանի սանիկն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: