Disney-ը կդադարի աշխատավարձ վճարել աշխատակիցների գրեթե կեսին
Walt Disney-ն այս շաբաթվանից կդադարի վճարել 100 հազար աշխատակիցների աշխատավարձը. դա կազմում է հաստիքացուցակի գրեթե կեսը։ Չվճարվող արձակուրդում գտնվող աշխատակիցներն արդեն հույս կունենան պետության օգնությանը, փոխանցում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ֆլորիդայում ու Փարիզում Disney-ի աշխատակիցներին չվճարվող արձակուրդ են ուղարկել։ Ընդ որում, ընկերությունը խոստացել է պահպանել բժշկական սպասարկման ամբողջական սոցիալական փաթեթը։
Համավարակի պայմաններում Disney-ը վնասներ է կրում ամբողջ աշխարհում հյուրանոցների եւ զվարճանքի այգիների փակման հետեւանքով։