Օլգա Բուզովան հաշտվել է քրոջ հետ եւ նրա հետ նշել Զատիկը
Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան այժմ փորձում է պահպանել ինքնամեկուսացման ռեժիմն ընկերոջ՝ Դավիթ Մանուկյանի հետ։ Սահմանված կարանտինային ռեժիմի պատճառով աստղը Զատիկն ընտանիքի հետ նշել է տեսակապի օգնությամբ։
Ի զարմանս երկրպագուների՝ Բուզովան տոնն օնլայն ռեժիմով նշել է հոր ու քրոջ՝ Աննայի հետ, որի հետ Օլգան երկար ժամանակ է՝ վիճել էր։ Բոլորովիբն վերջերս Բոիզովան հարցազրույցներից մեկում պատմել էր, որ ինքն ու Աննան մեկ տարի առաջ, իսկապես, լուրջ վիճել են, ընդ որում, մանրուքի պատճառով, սակայն հիմա արդեն հարթել են հարաբերությունները։
Համացանցում տարբեր լուրեր էին պտտվում այն մասին, թե ինչու են քույրերը վիճել եւ սոցիալական ցանցերում դադարել հետեւել միմյանց։ Մի մասը նշում էր, նրանք չեն կարողացել կիսել տղամարդու, մյուսները կարծում էին, որ Բուզովան չի ցանկացել վճարել քրոջ թռիքրչը բիզնես կարգով։