«Վերջապես վերադարձա…». Լիլիթ Հովհաննիսյանը Հայաստանում է
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստան։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-յան հրապարակմամբ։
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ Ավստրալիայից Բրազիլիա էր մեկնել համերգի նպատակով, սակայն անորոշ ժամանակով սպիպված էր այնտեղ մնալ, քանի որ չվերթները վաղուց հանվել էին։
«Վերջապես վերադարձա… «Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղեւորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երեւի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,- գրել է երգչուհին։