Կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը դեռ առջևում է. Պուտին
Ռուսաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում է լուծել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, սակայն վարակվածության գագաթնակետը դեռ առջեւում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հետեւությունները հաստատում են, որ մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվում է լուծել համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, մասնավորապես` դանդաղեցնել դրա տարածումը, սակայն սա ոչ մի դեպքում չպետք է մեզ հանգստացնի:
Ինչպես նշում են մասնագետները` դուք եւ ձեր գործընկերները, վարակվածության գագաթնակետը դեռ առջեւում է, եւ այժմ մենք պետք է անենք ամեն ինչ` այդ գագաթնակետը հարթելու, այսպես կոչված, սարահարթով անցնելու ժամանակահատվածը կրճատելու համար, երբ գրանցվում է վարակման նոր դեպքերի ամենամեծ թիվը»,- ասել է Պուտինը Ռուսաստանի Դաշնության սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ փորձագետների հետ խորհրդակցության ժամանակ: