ՀՀ ԿԳՆ-ն Գյումրիում լուծարում է երևանյան արվեստների ԲՈՒՀ-երի տեղական մասնաճյուղերը
Մինչ մենք Երևանում զբաղված ենք Փակ շուկայի, Կոմիտաս 5-ի, վարձավճարների հարցերով, ՀՀ ԿԳՆ-ն Գյումրիում լուծարում է երևանյան արվեստների բուհերի տեղական մասնաճյուղերը՝ ստեղծելով Գյումրու Արվեստի ակադեմիա անդեմ ու անհեռանկար ուսումնական հաստատություն... Նպատակն իբրև թե մասնաճյուղերի միավորումից նոր բուհի ձևավորումն է...
Իբրև Գյումրիում արվեստի բարձրագույն կրթության ավանդույթների ձևավորողներից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի առաջին տնօրեններից մեկը՝ դատապարտում եմ կառավարության ու ԿԳՆ այս որոշումը՝ այն համարելով հարված արդեն ձևավորված բուհերին, տարածաշրջանի երիտասարդ արվեստագետներին: Լինելով մասնաճյուղեր, այդ հաստատություններն ապահովել և ապահովում են մասնագիտական-արհեստավարժ կրթություն, սերտակցվել են մայր բուհերին, ձևավորել են մեթոդական-ծրագրային համահնչունություն...
Այժմ կարող է ամեն ինչ փլուզվել, որովհետև ոչ ոք չի ցանկանա սովորել անանուն և անհեռանկար բուհում... Քանի դեռ ուշ չէ, կառավարությունը պետք է հետ կանգնի այս որոշումից, այս նախաձեռնությունից պետք է հետ կանգնի նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, իմ լավ ընկեր Կարինե Ավդալյանը, որը, ինչպես հասկացա, արդեն կարող է համարվել նոր ստեղծվող բուհի ռեկտոր... Լավ է առյուծների մեջ վերջինը լինել, քան չախկալների մեջ՝ առաջինը...
Լևոն Մութաֆյան ֆեյսբուք: