Իրանի ԶՈւ-ն ներառվել է համաշխարհային գերտերությունների հնգյակում, որոնք ունակ են ստեղծել մարտական անօդաչուներ
Իրանի ԶՈւ-ն ներառվել է համաշխարհային գերտերությունների հնգյակում, որոնք ունակ են ստեղծել մարտական անօդաչուներ, հաղորդում է Mehr-ը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ՌՕՈւ հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն:
Ավելի վաղ Իրանի ՊՆ-ն նոր մարտական անօդաչուների զանգվածային մատակարարում է իրականացրել:
Նոր բազմաթիրախային ռեակտիվ Kara անօդաչուն կարող է զարգացնել 900 կմ/ժ արագություն եւ անցկացնել օպերացիաներ 12 կմ բարձրության վրա: Այն կարող է թռչել մինչեւ 180 րոպե:
Մեկ այլ անօդաչու՝ Ababil-3-ը, կարող է ավիահարվածներ հասցնել 150 կմ շառավղով:
Ababil-ն ռազմավարական մարտական անօդաչու է, որը կարող է տեղափոխել օգտակար բեռներ: