«Հայկական ջազ». Յուլյա Կովաչլուկը ցույց է տվել՝ ինչպես են ամուսնու հետ նշել Զատիկը
Երգչուհի Յուլյա Կովալչուկը Instagram-ում ցույց է տվել՝ ինչպես է Զատիկը նշել ամուսնու՝ հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովի հետ։ Ամուսնական զույգի սեղանը յուրօրինակ է. տեսանյութում երևում է՝ ինչպես է արտիստը խորոված պատրաստում և կարտոֆիլը եփում փայլաթիթեղում։ Հոլովակի ավարտին ամուսինները մի փոքր երգել են ու պարել հայկական մոտիվների ներքո։
Տեսանյութը` այս հղումով:
Յուլյա Կովալչուկը և նրա ամուսինը` Ալեքսեյ Չումակովը, հրաշալիորեն կատարում են ոչ միայն հիթեր, այլև տարբեր միջոցառումներ ու կորպորատիվ երեկոներ վարում: Ամուսիններն անցած տարի Սոչիում ներկա են եղել հայկական հարսանիքի: Թեև այդ օրը բեմում ելույթ են ունեցել բազմաթիվ այլ աստղային հյուրեր՝ Սոսո Պավլիաշվիլիից մինչև Ռազմիկ Ամյան, Յուլյան և Ալեքսեյը ևս կարողացել են զվարճացնել հանրությանը: Ոգևորությունը կարծես այնքան էր, որ սիրահարները շարունակել են ուրախանալ կուլիսների ետևում և պարել հայկական երաժշտության ներքո: