Ախտահանումը երևանյան բակեր դեռ չի հասել. աղբն այժմ էլ է այնտեղ (Լուսանկարներ)
Աշխարհում կորոնավիրուսի բռնկման ֆոնին շատ երկրներ խստացրել են փողոցների մաքրման սանիտարահիգիենիկ պահանջները, պարբերաբար լվանում և ախտահանում են մայթերը, բակերն ու մուտքերը:
Հայաստանում ևս համապատասխան որոշումներ, կարգադրություններ են ընդունվել, հրահանգներ են տրվել: Սակայն շատ հաճախ ստիպված ենք արձանագրել սոսկալի կերպով չհետևելը ոչ միայն այս պայմաններում ընդունված որոշումներին, ալև` հիգիենայի տարրական կանոններին:
Եթե աղբի և ախտահանման հետ կապված իրավիճակը կենտրոնական փողոցներին քիչ թե շատ լուծված է, ապա շատ բակերում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան ծանր մնալ: Աղբը` կենցաղային և շինարարական, և նույնիսկ մահացած կենդանիները մնում են օրերով և շաբաթներով: Եթե աղբի խողովակները մաքրվում են, ապա պատշգամբների տակի, առջևի պարտեզների, պարսպապատված (մեծ մասամբ` առանց որևէ թույլտվության) հողամասերի, նկուղային տարածքները իրավասու կառույցների ուշադրությունից դուրս են մնում: Կորոնավիրուսի հետ կապված բարձր վտանգի պայմաններում իրավիճակը սպառնալից երանգներ է ստանում:
Ներկայացված լուսանկարները, որոնց վրա հրավիրում ենք իշխանությունների ուշադրությունը, արվել են Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա թաղամասերում:
Նյութի սկզբնաղբյուրը՝ News.am