Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է կորոնավիրուսային իրավիճակի «դանդաղ, բայց հաստատուն» բարելավման մասին
Ֆրանսիայում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը բարելավվում է «դանդաղ, բայց հաստատուն», հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը, հաղորդում է Reuters-ը։
Ընդ որում՝ Ֆրանսիայի կառավարության ղեկավարը նախազգուշացրել է, որ առողջապահության ոլորտում ճգնաժամը դեռեւս չի ավարտվել։
Ֆիլիպի խոսքով՝ ի հայտ են եկել հիվանդանոցների վրա ճնշման թուլացման առաջին ազդանշանները։
Ֆիլիպը հավելել է, որ տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով, միայն սկսվում է, եւ այն կարող է «ավելի կոշտանալ»։
Վերջին տվյալներով՝ ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է 20 000 մահվան դեպք: Երկիրը գտնվում է կարանտինում հինգ շաբաթ շարունակ, սակայն մայիսի 11-ից պլանավորվում է սահմանափակումների մասնակի չեղարկում։