«Սիրուն». Քրիստինա Եղոյանի մեղմ կերպարը
Երգչուհի, դերասանուհի Քրիստնա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան. «Սիրուն»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Քրիստինան կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերնաշապիկի հետ։ Քրիստինան արձակել էր մազերն, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարներ՝ խոշոր ականջօղեր, նուրբ թեւնոց։