Հայտնի է դարձել Սելին Դիոնի նոր ալբոմի անվանումը
Ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնն արդեն 5 տարի է, ինչ ձայնասկավառակ չի թողարկում:Երգչուհու նոր ձայնասկավառակին անհամբերությամբ սպասում են բազմահազար երկրպագուներ:
Սելին Դիոնի նոր ձայնասկավառակը կթողարկվի նոյեմբերի 5-ին:Երգչուհու նոր ալբոմի անվանումը «Loved Me Back To Life»-է: Ալբոմի վրա շատ լավ թիմ է աշխատել: Թիմում աշխատում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը,Դայան Ուոերը և Բեբիֆեյսը, որոնք միշտ աջակցել են Դիոնին: Նոր ձայնասկավառակում ընդգրկվել են երկու զուգերգեր՝Սթիվի Ուանդերի և Ne–Yo-ի հետ: