Սուշի, սպորտ եւ սառեցված յոգուրտ. Քենդալ Ջենների իդեալական կազմվածքի գաղտնիքը
Քենդալ Ջենների հիասքանչ կազմվածքն առաջացնում է աշխարհում միլիոնավոր մարդկանց հիացմունքը։ Երկար, սլացիկ ոտքերը, որովայնի մարզված մկանները եւ հարթ որովայնը մոդելի այցեքարտն են։ Հարցազրույցներում Քենդալը բազմաթիվ անգամներ ասել է, որ գենետիկայի հարցում իր բախտը բերել է , սակայն սպորտն ու սնունդը եւս կարեւոր են իդեալական կազմվածքի համար։ Harper’s Bazaar-ը ներկայացրել է՝ ինչ է ուտում եւ ինչպես մարզվում Ջենները։
Սնունդ
Քենդալը բավական խիստ գրաֆիկի է հետեւում՝ սնունդ ընդունելուց հետո իրեն թույլ չտալով ավելորդ միջուտեստներ։ Մոդելն իր օրը սկսում է ավոկադոյով ու ձվով կամ մի բաժին վարսակով՝ կախված նրանից, թե ավելի շատ ինչու է ուզում։ Սա բավական կալորիական, բայց սննդարար նախաճաշ է, որը նրան էներգիա է հաղորդում ամբողջ օրվա համար։ Որպես կանոն՝ Քենալը ճաշին հավի մասի է ուտում, որպես գարնիր՝ շագանակագույն բրինձ, կինոա կամ թարմ բանջարեղեն։ Քենդալը սկզբունքորեն աշխատում է այնպես կազմակերպել սննդակարգը, որ դրանում ներառված լինեն ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սպիտակուցներ։
Եթե մոդելն, ամեն դեպքում, իրեն միջուտեսներ է թույլ տալիս, նրա ընտրությունը կանգ է առնում թարմ բանջարեղենով բնական հումուսի վրա (սովորաբար խոսքը գազարի կամ նեխուրի մասին է)։ Սա հիանալի տարբերակ է, որն օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ նյութերով։ Ընթրիքին Քենդալը սիրում է սուշի ուտել կամ տոմատի սոուսով բանջարեղենային պաստա։ Պաստան մոդելի ամենասիրելի ճաշատեսակներից մեկն է, սակայն կազմվածքը պահպանելու ցանկությունն ավելի ուժեղ է, քան սերն ուտելիքի հանդեպ, այդ պատճառով նա ռեժիմը հազվադեպ է խախտում։
Եթե մոդելն, ամեն դեպքում, որոշել է իրեն թույլ տալ «արգելված» ինչ-որ բան ուտել, դա ամենայն հավանականությամբ, կլինի ֆասթֆուդ եւ ոչ թե տորթ։ Հարցազրույցներում Քենդալը բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ սիրում է պիցցա, բուրգերներ, կարտոֆիլ ֆրի եւ հավի թեւիկներ, իսկ քաղցրի նկատմամբ մոդելն անտարբեր է։ Միակ քաղցրավենիքը, որը նրա սրտին ստիպում է ավելի հաճախ զարկել, սառեցված յոգուրտն է, ինչի մասին Քենին (եւ նույնիսկ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մյուս անդամները) հաճախ է նշել «Keeping Up with the Kardashians» իրապատում-շոուի ընթացքում։
Մարզումներ
Քենդալի բախտը գենետիկայի հարցում, անխոս, բերել է, սակայն նա երբեք չի մոռանում մարզումների մասին։ Քենդալը զբաղվում է տարբեր սպորտաձեւերով՝ հետաքրքրությունը չկորցնելու համար։ Աստղային մարզիչ Գունար Փեթերսոնի հրահանգներով (ժամանակին նրա հետ մարզվել են Քեյթ Բեկինսեյլը, Ջենիֆեր Լոսպեսը եւ Սոֆիա Վերգարան) մոդելը զբաղվում է քիք-բոսքինգով, ուժային եւ կարդիոպարապմունքներով։ Թեեւ Քենդալը վազմաթիվ անգամ խոստովանել է, որ ատում է վերջինը, երբեք չի արհամարհում վազքուղին, հատկապես նորաձեւության շաբաթների կամ կարեւոր նկարահանումների շրջանում։
Սուպերմոդելի կարգավիճակը որոշակի պարտավորություններ է սահմանում, այդ պատճառով Քենին մարզումները երբեք բաց չի թողնում։ Եթե նա մարզչի հետ մարզվելու հնարավորություն չի ունենում, ամբողջ մարմինը մարզում է՝ առանց տնից դուրս գալու։
Առողջություն
Քենդալը ձգտում է տոնուսի մեջ պահել ոչ միայն մկանները, այլեւ նյարդային համակարգը։ Մոդելի աշխատանքը բարդ ֆիզիկական եւ հուզական ջանք է պահանջում, որը հաճախ բարձրացնում է անհանգստությունը եւ կարող է հոգեկան առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ։ Նրա համար իրական փրկություն է տրանսցենդենտալ մոեդտիացիան։ Նա դրանով զբաղվում է արդեն 4 տարի եւ հոգեկան առողջության առումով նկատելի փոփոխություններ է մատնանշում. Քենդալի համար ավելի հեշտ է դարձել կառավարել հույզերը եւ չբռնկվել մանրուքների պատճառով։
Բացի դրանից՝ մոդելն ուշադրությամբ հետեւում է քնի ռեժիմին։ Քենդալը միշտ քնում է օրվա ընթացքում 7-8 ժամ, նրա համար դա առաջնահերթություն է։ Իհարկե, նորաձեւության շաբաթվա ընթացքում դա ոչ միշտ է հաջողվում, սակայն մնացած ժամանակահատվածում քունը գլխավորն է։