Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը շարունակաբար նվազում է
Իսպանիայի առողջապահության նախարարությունը կիրակի ներկայացրել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերջին տվյալները, որոնց համաձայն՝ վերջին մեկ օրում 410 մարդ է մահացել հիվանդությունից:
Ինչպես նշում է CNN-ը՝ վկայակոչելով գերատեսրչության հայտարարությունը, մահացության 24-ժամյա ցուցանիշը զգալիորեն նվազել է, թեև համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում արձանագրվել է մահվան 20 453 դեպք:
Վերջին տվյալների համաձայն՝ երկրում 98 134 ակտիվ վարակակիր կա, որոնց թիվը 1.1 տոկոսով ավելին է շաբաթ օրը գրանցված ցուցանիշից:
Շտապ օգնության բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ 1.3 տոկոսով ավելացել են հոսպիտալացման դեպքերը վերջին 24 ժամվա ընթացքում: Եվրոպայի երկրորդ և աշխարհի երրորդ ամենատուժած երկրի ղեկավարությունը նախատեսում է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև մայիսի 9-ը: