Իրանում կրոնական կենտրոնները փակ կմնան մինչև մայիսի 4-ը, մեկ ամսով երկարացվել է նաև կալանավորների «արձակուրդը»
Իրանում կրոնական կենտրոններն ու մզկիթները կշարունակեն փակ մնալ մինչեւ մայիսի 4-ը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Tasnim-ը։
Ընդ որում՝ նրա խոսքով՝ երկրի Արդարադատության նախարարությունը կերկարացնի եւս մեկ ամսով նաեւ «կալանավորների արձակուրդները»։
Ռոհանիի խոսքով՝ կալանավորները, որոնք վտանգ չեն ներկայացնում կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի առումով, կարող են վայելել ազատությունը մինչեւ մայիսի 20-ը։
Նա հավելել է, որ դպրոցականներն ու ուսանողները դեռեւս շարունակում են հեռավար ուսումը տնից։