Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսն ու այլ աստղեր մեծ համերգ են տվել՝ ի աջակցություն բժիշկների (Տեսանյութ)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Global Citizen շարժման հետ համատեղ հաշխարհային համերգ է անցկացրել։ Միջոցառումն անցկացվել է օնլայն ռեժիմով։
Հավաքված բոլոր միջոցները կուղղվեն բժիշկների համար դիմակների եւ պաշտպանիչ կոստյումների գնմանը, որոնք պայքարում են կորոնավիրուսային վարակի դեմ։ Համերգին մասնակցել են շոու-բիզնեսի համաշխարհային աստղեր։
Երաժշտական մարաթոնը ստացել է «Միասնական աշխարհ. տանը միասին» անվանունը։ Այն հեռարձակվել է YouTube-ում, Instagram-ում, Facebook-ում եւ Twitter-ում։ Համերգը տեւել է ութ ժամ։ Այդ ընթացքում հասցրել են ելույթ ունենալ Էլթոն Ջոնը, Փոլ Մաքքարթնին, Լեդի Գագան, Բիլի Այլիշը, Բեյոնսոն, Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը, Թեյլոր Սվիֆթը եւ այլք։ Հանդիսատեսի համար անակնկալ է եղել եթերում «The Rolling Stones» խմբի՝ ամբողջական կազմով հայտնվելը։
Բոլոր աստղերը մարդկանց կոչ են արել տանը մնալ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ բժիշկներին օգնելու համար։ Բժիշկները եւս իրենց պատմություններով դիմել են հանդիասատեսին։ Նոր տիպի վարակով իր հիվանդության մասին պատմել է Իդրիս Էլվան. դերասանն ու կինը հիշեցրել են՝ իրավիճակը հարկավոր է լուրջ ընդունել։
Բեյոնսեն ընդգծել է, որ աֆրոամերիկացիները խոցելի վիճակում են։ «Խնդրում եմ, պաշտպանվեք ինքներդ ու պաշտպանեք ձեր ընտանիքը։ Ես հասկանում եմ՝ ծանր է, բայց, խնդրում եմ, համբերատար եղեք, պահպանեք դրական տրամադրվածությունը։ Եվ մենք բոլորս միասին կշարունակենք աղոթել»,- հանդիսատեսին դիմել է երգչուհին։