Վթար Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում. կան տուժածներ (Լուսանկարներ)
Ապրիլի 18-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Սերգեյ Ս.) և «Mercedes-Benz G 500» (վարորդ՝ Ալբերտ Խ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաները տեղի ուժերով հոսանքազրկվել են, և դադարեցվել է վառելիքի արտահոսքը:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: