Իշխանուհի Ռոմանովան վարակվել է կորոնավիրուսով եւ ամբողջովին ապաքինվել
Ռուսաստանի Ռումանովների կայսերական տան ղեկավար Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ինչպես լրատվականին հայտնել է նրա գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Զակատովը, «Մարտի վերջին Մեծ իշխանուհու ինքնազգացողությունը վատացել էր մի քանի օր տեւողությամբ․ նա ուներ սովարական սեզոնային ՍՇՎՎ-ի նախանշաններ։ Թեստավորման արդյունքում հաստատվել էր կորոնավիրուսով վարակը»։
Այժմ բժիշկները փաստում են նրա լիարժեք ապաքինումը «կայուն իմունիտետի» առկայությամբ։ Եւ չնայած Մեծ իշխանուհու առողջությանը ոչինչ չի սպառնում՝ «նա շարունակում է պահպանել կարանտինի ռեժիմը՝ իշխանությունների կողմից հաստատված կարգի համաձայն»,-հայտնել է Զակատովը։
Նրա խոսքով՝ Մեծ իշխանուհու այցը Հայրենիք ի սկզբանե նախատեսվում էր մայիսին, սակայն հետաձգվել է։ Գրասենյակի ղեկավարը նաեւ նշել է, որ նրա որդին՝ Գեորգի Ռոմանովը, գտնվում է Մոսկվայում՝ պահպանելով ինքնամեկուսացման ռեժիմը, եւ լիովին առողջ է։ Բացի այդ, Մեծ իշխանուհին եւ նրա որդին շարունակում են ղեկավարել ռուսական կայսերական տանն առնթեր հաստատությունների եւ կազմակերպությունների սոցիալ-մշակութային գործունեությունը՝ կիրառելով հեռավար կապի միջոցներ։