Վլ. Պուտին. Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն ամբողջովին վերահսկվում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Զատկի տոնի առթիվ եւ պատմել քայլերի մասին, որոնք ձեռնարկել է երկրի իշխանությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու ուղղությամբ։
Երկրի ղեկավարի ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Այո, մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանության, տնտեսությունն աջակցելու բոլոր միջոցառումները պահանջում են հավելյալ եւ մեծ ռեսուրսներ ու պաշարներ։ Մենք ունենք դրանք։ Մենք դրանք օգտագործում ենք՝ ելնելով ստեղծվող իրավիճակից եւ առաջին հերթին օգնելով մարդկանց, ընտանիքներին, որոնք այժմ հայտնվել են բարդ դրության մեջ։
Իշխանության բոլոր մակարդակներն աշխատում են ռիթմիկ, կազմակերպված, պատասխանատու։ Իրավիճակն ամբողջովին վերահսկվում է։ Մեր ամբողջ հասարակությունը միավորվում է սպառնալիքի առջեւ»,-նշել է Պուտինը։
«Ժողովուրդն ասում է․ վստահեք Աստծուն, բայց շարունակեք գործել։ Մենք այդպես էլ անում ենք։ Սակայն Քրիստոսի Հարության այս լուսավոր տոնին, այնուամենայնիվ, ցանկանում եմ ասել․ ամեն ինչ լավ կլինի Տիրոջ օգնությամբ»,-հավելել է Ռուսաստանի նախագահը։