Նադեժդա Բաբկինայի երիտասարդ ամուսինը խախտել է լռությունն ու պատմել նրա վիճակի մասին
Նադեժդա Բաբկինայի երիտասարդ ամուսինը՝ Եվգենի Գոռը, առաջին անգամ պատմել է արտիստի առողջական վիճակի մասին։ Նա Instagram-յան էջում մեծ սրտիկի տեսքով պատկեր է հրապարակել եւ երգրչուհու երկրպագուներին հայտնել՝ ինչու է ամբողջ ընթացքում լռություն պահպանել։ Նրա խոսքով՝ հիմա արդեն ամենասարսափելին անցյալում է։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բոլորս՝ մտերիմները, հարազատները, ընկերները, բժիշկներն ու ընթերցողները, անհանգստանում ենք Նադեժդայի համար։ Իրավիճակը բարդ էր։ Նա խելացի է և հաղթահարել է ամեն ինչ։ Այս ամբողջ շաբաթվա ընթացքում նա գիտակցություն ունի, ինքնուրույն է, չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում, միացված չէ թոքերի արհեսատական օդափոխության սարքին և օգնող այլ միջոցների»,- հանրությանը դիմել է 40-ամյա արտիստը։
Եվգենին վստահեցրել է, որ իր սիրելին յուրաքանչյուր օր ուժ է հավաքում ու վերականգնվում։ «Առայժմ մենք շփվում ենք բժիշկների միջոցով, քանի որ ամեն ինչ պետք է մանրէազերծ լինի, և հեռախոս չի թույլատրվում, այդ պատաճոռվ հենց թույլ տան, ուրախությամբ կտեսագրեմ նրա ուղերձն ու կհրապարակեմ համացանցում»,- հայտնել է Գոռը։
Նա նաև բացատրել է իր լռությունը 70-ամյա Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի վերաբերյալ. «Ես երկար ժամանակ այս մասին չեմ գրել, որպեսզի ամեն անհեթեթություն չհորինեին։ Բայց, ցավոք սրտի, որոշները սիրում են գումար աշխատել այսպիստի տխուր նորությունների միջոցով և այնքան բան են հորինել, որ Լյուիս Քերոլը հազիվ թե երազում տեսներ»։
Նադեժդա Բաբկինայի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել ապրիլի 6-ին. արտիստը հիվանդանոցում է հայտնվել ապրիլի 1-ին պնևմոնիա ախտորոշմամբ և կորոնավիրոուսի կասկածով։ Բժիշկներն արհեստական կոմայի վիճակ էին առաջացրել՝ ապահովելու համար թոքերի արհեստական օդափոխության սարքի առավել արդյունավետ աշխատանքը։ Մի քանի օր առաջ նրան դուրս են բերել կոմայի վիճակից, սակայն աստղի թոքերի 60 տոկոսն ախտահարված է, բացասական դինամիկա չի արձանագրվել։