Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում գերազանցել է 6 հազարը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 6060-ով եւ այժմ կազմում է 42 853 մարդ երկրի բոլոր շրջաններում։ Առողջացել է 3291 մարդ, մահացել՝ 361 պացիենտ, կիրակի լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն այժմ հասել է 42 853-ի (+16,5 տոկոս)։ Վերջին օրվա ընթացքում դուրս է գրվել 234, իսկ ամբողջ ընթացքում՝ 3291 մարդ։ Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 48 պացիենտ, իսկ ամբողջ ընթացքում՝ 361 մարդ»,-ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։