«Արտասվել եմ, ինչպես մանուկ հասակում». Ալեքսանդր Բույնովի կիթառահարը մահացել է կորոնավիրուսից
Կյանքից հեռացել է 51-ամյա երաժիշտ Կոնստանտին Շուկինը։ Ալեքսանդր Բույնովի «Չաո» կոլեկտիվի կիթառահարի մոտ կորոնավիրուային վարակ էր ախտորոշվել։
Բույնովը հայտնել է, որ երաժիշտը հինգ օր միացված է եղել թոքերի արհեսատական օդափոխության սարքին։ «Չեմ հիշում, թե էլ երբ եմ այսքան դառն արտասվել, ինչպես մանուկ հասակում»,- նշել է Ալեքսանդրը։
Նա ընդգծել է, որ բոլորը հույս ունեին, որ Կոնստանտինը կապաքինվի։ Կատարողը հիշեցրել է, որ շատերը չեն հավատում իրավիճակի լրջությանը։ Մարդիկ ցանկանում են ապրել սովորական կյանքով, անկախ վարակից։
«Թվում էր՝ ճակատը հեռու է, ինչ-որ տեղ՝ հորիզոնից այն կողմ, որոտում են թնդանոնթերը։ Բայց պարզվեց՝ կրակագիծն անցնում է կողքով։ Մեր բակերի ու տների, դեղատների ու խանութների միջով։ Մի՞թե այս վարակն ուժեղ է մեզանից։ Դե ինչ, դուք դեռ ցանկանո՞ւմ եք զբոսնել»,- Instagram-ում հուզառատ գրել է երգիչը։