«Կմահանանք կողք կողքի». անկախ կորոնավիրուսից՝ Ջիգարխանյանի նախկին կինն ԱՄՆ-ից նրա մոտ է վերադարձել
84-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինն ԱՄՆ-ից եկել է նրա մոտ՝ անկախ կորոնավիրուսի համավարակից։ Իմանալով ավիահաղորդակցության դադարեցման մասին՝ Տատյանա Վլասովան թողել է բոլոր գործերն ու շտապ վարակի թեստ հանձնել՝ նախքան սահմանների փակումը Մոսկվա մեկնելու համար։ Նրանց որդին՝ Ստեփանը, պատմել է, որ իրենք հավավքել են բառացիորեն երեք ժամվա ընթացքում՝ Արմեն Բորիսովիչի մոտ մեկնելու համար, որն արդեն դադարել է ճանաչել նույնիսկ հարազատներին։
«Մայրս Ռուսաստան է մեկնել թեթեւ իրերով, երկու ճամպրուկով՝ թողնելով տունն ու վաստակած ամբողջ ունեցվածքը։ Մեկուսկես ամիս առաջ նա ժամանակավորապես Լաս Վեգաս էր վերադարձել՝ անշարժ գույքի ու տնտեսության հետ կապված որոշ հարցեր վերջնական լուծելու համար։ Նրա համար դժվար է պարբերաբար Ամերիկայցի Ռուսաստան մեկնել, ինչպես նախկինում։ Սակայն նրա ծրագրերին վիճակված չէր իրականություն դառնալ։ Վախենալով, որ մոտակա ժամանակաշրջանում Արմեն Բորիսովիչի մոտ Մոսկվա վերադառնալու հնարավորություն չի լինի, նա շտապ Ռուսաստան մեկնելու որոշում է կայացրել»,- հարցազրույցում հայտնել է Ստեփան Ջիգարխանյանը։
Նեւադայից Մոսկվա ճանապարհը երկու օր է տեւել. Վլասովան ստիպված է եղել մի քանի վայրէջքներով հասնել։ Հենց Տատյանա Վլասովան հայտնվել է Հին Արբատում գնվող Ջիգարխանյանի բնակարանում, նա անմիջապես խոհանոց է գնացել՝ պատրաստելու նրա սիրելի պյուրեն կոտլետներով։
«Ես ցանկանում եմ դժվար պահին նրա հետ լինել։ Եթե ճակատագիրը կարգադրի, կողք կողքի կմահանանք»,- հայտարարել է Վլասովան, որի խոսքերը մեջբերել է «Սոբեսեդնիկ»-ը։