ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը ևս 30 օր փակ կմնա
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Կանադան պայմանավորվել են իրենց սահմանը ոչ արտակարգ կարեւորության ուղեւորությունների համար եւս 30 օր փակ թողնել, հայտնում է Associated Press-ը։
Թրյուդոյի խոսքերով՝ այս միջոցառումը կնպաստի քաղաքացիների առողջության պահպանմանը սահմանի երկու կողմերում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկա-կանադական սահմանը առաջիններից մեկը կբացվի։ Սովորաբար այդ սահմանն օրական մոտ 200 000 մարդ է հատում։
Հիշեցնենք, որ ներկայում ԱՄՆ-ում գրանցված են կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվով դեպքերը։ ԱՄՆ-ը եւ Կանադան մարտին պայմանվորվել էին ընդհանուր սահմանի հատումը սահմանափակելու մասին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։
Այդ համաձայնագրի ժամկետը հաջորդ շաբաթ է լրանում։