Նյու Յորքի նահանգում թույլ կտան տեսակապով ամուսնություն գրանցել
Նյու Յորքի նահանգի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ բնակիչներին կթույլատրեն հեռավար ամուսնություն գրանցել, քանի որ կորոնավիրուսի համավարակը դեռեւս չի նահանջել, եւ ամուսնությունների գրանցման բյուրոներն առայժմ փակ են, հայտնում է NBC News-ը։
Համապատասխան գերատեսչությունների գրասենյակային ծառայողներին նաեւ կթույլատրվի տեսակապով հարսանեկան արարողություններ անցկացնել։
«Արարողություններ տեսակապով։ Այսուհետ ոչ մի արդարացում, երբ հարցը վերաբերում է ամուսնությանը։ Դուք կարող եք դա Zoom-ով անել»,- հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն։