«Դրանից վարչապետի ո՛չ վարկանիշը ընկավ, ոչ ժողովուրդը հիասթափվեց, ո՛չ ձեր մարդակեր շեֆերը անմեղ դարձան». Տարոն Չախոյան
Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազացող, փռշտացող, ջուր խմող վարչապետին ցուցադրելով վերջինիս ո՛չ վարկանիշը ընկավ, ոչ ժողովուրդը Նիկոլից հիասթափվեց, ոչ էլ ձեր մարդակեր շեֆերը անմեղ դարձան...
Ընդհակառակը, մոնտաժված, տեսաձայնագրությունից կտրված, հետո զարտուղի ճանապարհներով ձեռք բերած ու հրապարակած էս կադրերը ևս մեկ անգամ ցուցադրեցին, թե որքան ստոր ու սրիկա կարող է լինել սեռժառոբական բանդան...
Հուսով եմ՝ տեսաձայնագրությունից կտրված ու մոնտաժված էս կադրերը հրապարակողին րոպե առաջ պատասխանատվության կենթարկեն, իսկ միշիկասեռժառոբական բանդան թող հույս չունենա, թե նման հիմարություններով ու ստոր բարքերով կհաջողվի արդարացնել իրենց իշխանազավթ ու մարդակեր շեֆերին:
Օրենքի առաջ պատասխան են տալու, այլ տարբերակ չկա...»: