Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 82 000-ը, երկարաձգվել է մուտք ու ելքի արգելքը 31 նահանգներում
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են շուրջ 3800-ով՝ հասնելով 82 329-ի:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային, երկրում հիվանդությունից մահացածների թիվը հասել է 1890-ի:
Նշվում է, որ վարակման նոր դեպքերի ցուցանիշը նվազում է Թուրքիայում վերջին մի քանի օրվա ընթացքում և հասել է ապրիլի 7-ից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշին:
Հաղորդվում է նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիայի 31 նահանգներում ևս 15 օրով երկարաձգել են մուտք ու ելքի արգելքը: