Նադեժդա Բաբկինայի ընկերը հայտնել է, թե ինչպես է իրենց զգում երգչուհին
ՌԴ էստրադային երգչուհի, Русская песня թատրոնի ղեկավար Նադեժդա Բաբկինան, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր թոքաբորբով, իրեն լավ է զգում, գտնվում է հիվանդասենյակում առանց կենսապահովման սարքերի և ապաքինվում է:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է արտիստուհու ընկեր, երգիչ Եվգենի Գոռը:
«Իրավիճակը բարդ էր, բայց սարսափելին արդեն հետևում է: Նա ամեն ինչ հաղթահարել է: Այս ամբողջ շաբաթը նրա գիտակցությունը տեղն է եղել, վերակենդանացման բաժանմունքում չի գտնվել, առանց թոքերի արհեստական օդափոխման և այլ օժանդակող սարքերի: Օրեցօր նա ապաքինվում է և վերականգնում ուժերը»,- իր ինստագրամյան էջում գրել է երգիչը:
Նրա խոսքով՝ Բաբկինայի հետ շփումը դեռևս տեղի է ունենում բժիշկների միջոցով:
Ավելի վաղ Русская песня թատրոնի գործադիր տնօրեն Անտոն Սոբյանինը հայտնել էր, որ Բաբկինային տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բաբկինան բուժում է ստանում թոքաբորբի դեմ, կորոնավիրուս նրա մոտ չի հայտնաբերվել: