Միխայիլ Սաակաշվիլին մնացել է լեռներում
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին որոշել է նվաճել Կազբեկը, սակայն ստիպված է եղել հրաժարվել իր մտադրությունից՝անբարենպաստ եղանակի պատճառով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գոգա Խաչիձեն: Սաակաշվիլին խրվել է ձյան մեջ: Նրա հետ է եղել նաև ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը:
Խաչիձեն գրել էր. «Նստել ենք Մկինվարցվերի ճանապարհին և սպասում ենք, թե երբ է եղանակը լավանալու: Զբաղմունք չունենք: Սպասում ենք»:
Սաակաշվիլին վերջերս խոստովանել էր, որ հանգստի կարիք ունի և հոգնել է անընդհատ աշխատավայրում գտնվելուց: Նա ատում է իր աշխատավայրը:
Նախագահը որոշել էր ակտիվ հանգիստ անցկացնել, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով դա նրան չի հաջողվել: