Թուրքիայում հայտարարել են, որ զբոսաշրջային սեզոնը երկրում կարող է բացվել արդեն մայիսի վերջին
Թուրքիայում զբոսաշրջային սեզոնը կարող է բացվել արդեն մայիսի վերջին, այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համավարակում բեկում լինի, հայտարարել է երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն։
«Մենք կանխատեսում ենք, որ ապրիլի վերջին-մայիսի սկզբին բեկում կլինի (համավարակում)։ Կարծում եմ, որ մայիսի վերջին նորմալացումը հնարավոր կլինի, եւ այդ ժամանակ ներքին զբոսաշրջության մեջ շարժում կսկսվի»,- NTV հեռուստաալիքի եթերում ասել է Էրսոյը։
Նրա խոսքերով՝ համավարակի ավարտից հետո առաջինը Թուրքիա կժամանեն ասիական երկրներից զբոսաշրջիկները։
ԱՀԿ վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվը հասնում է 2 միլիոն 200 հազարի, մոտ 140 000 մարդ մահացել է։