«Նրբություն»․ Մարինկա Խաչատրյանի նոր լուսանկարը
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային նուրբ ու քնքուշ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին գրկել է կակաչների գեղեցիկ փունջ։ Կրում է սեւ հագուստ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, մեղմ շպարով է։ Լուսանկարին կից դերասանուհին գրառում չի կատարել։ Սակայն հետեւորդներն ակտիվ են գտնվել եւ մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Սիրուն Մաշ», «Դու ծաղիկներից ավելի նուրբ եւ գեղեցիկ ես», «Նրբություն», «Գեղեցկուհի», «Սիրուն աղջիկ», «Թագուհի», «Ամենա», «Էլեգանտ», «Հրաշք»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, մուգ գույնի բլուզ։ Մարինկան արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ գլխարկ ընտրել եւ արեւային ակնոց։ «Ժպտացեք, մարդիկ, միմյանց հաճախ… Պարզապես հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու...»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։