Քորթնի Քարդաշյանը նշում է 41-ամյակը. հայուհին՝ հայտնիությունը չսիրելու եւ մայրության մասին
Քարդաշյանների ավագ քույրը՝ Քորթնին, այսօր՝ ապրիլի 18-ին, նշում է ծննդյան 41-ամյակը: Քորթնին միակ Քարդաշյանն է, որն այնքան էլ չի սիրում լինել հանրության ուշադրության կենտրոնում, ինչում մենք անձամբ համոզվեցինք, երբ նախորդ տարի հոկտեմբերին նա քրոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ այցելեց Հայաստան: Քիմի դեպքում դա երկրորդ, իսկ Քորթնիի դեպքում՝ առաջին այցն էր պատմական հայրենիք:
Քորթնին, սակայն, պատրաստակամ չէր շփվել մեդիայի հետ, իսկ Ծիծեռնակաբերդ այցի տպավորություններով կիսվելով Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի ժամանակ խոստովանել է՝ չի կարողացել լիարժեք գիտակցել այդ պատմական պահը, քանի որ ամենուրեք իրեն լուսանկարում էին:
Հայուհին հարցազրույցներից մեկում նշել է, որ ավելի շատ ժամանակ է ուզում հիմա անցկացնել իր երեխաների՝ Մեյսոնի, Պենելոպայի եւ Ռեյնի հետ:
Ներկայումս Քորթնի Քարդաշյանը հանդիպում է բռնցքամարտիկ Յունես Բենջամինի հետ:
Հանրահայտ հայուհին որքան էլ խուսափի, արդեն իսկ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Այսօր՝ նրա ծննդյան առթիվ, ներկայացնում ենք նրա հայտնի մեջբերումներից մի քանիսը:
«Ես գիտեմ, որ ես միակը չեմ, ում կյանքում դժվարություններ են լինում: Փորձում եմ ինձ ու շրջապատիս հետ հնարավորինս ազնիվ լինել»:
«Դժվար է հանգստանալը, երբ կյանքիդ ամեն մի վայրկյանը նկարահանվում է»:
«Ես կրծքի իմպլանտներ եմ տեղադրել, բայց դա երբեք էլ գաղտնի չեմ պահել, այնպես որ՝ ինձ չի հետաքրքրում՝ ինչ են խոսում»:
«Ես ինձ այնքան հզոր եմ զգում՝ որպես մայր, բայց չեմ հասկանում՝ ինչպե՞ս են երեխաները կարողանում այդպես անել»:
«Երբեմն երազում եմ՝ այնպես լիներ, որ ոչ ոք չիմանար, թե ով եմ ես»:
«Նորաձեւությունը սուբյեկտիվ մոտեցում է. այն պետք է անընդհատ խաղարկել»:
«Կարծում եմ՝ հղիությունը ոչ միայն գեղեցկացնում է կնոջը, այլեւ հիշեցնում, թե ինչի համար է ստեղծվել իր մարմինը»:
«Սովորում եմ իմ գործերը վստահել նաեւ այլ մարդկանց: Ժամանակը սահմանափակ է, եւ ես այն ցանկանում եմ մեծամասամբ նվիրել իմ երեխաներին»:
«Ես այն մարդը չեմ, ով սիրում է գնալ ժամադրությունների»:
«Ես միշտ ձգտում եմ զարգանալ, այնպես որ՝ հաճախ եմ ընթերցում գրքեր՝ հիմնականում՝ երեխաների դաստիարակության թեմաներով»: