Իրանում կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահվան դեպքերի թիվը 5 հազարից անցել է
Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 80 868-ի, որից 5 031-ը մահվան ելք է ունեցել, հայտնում է Mehr-ը:
Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ երկրում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 374 դեպք:
Նա հավելել է, որ ապաքինվել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 55 987 մարդ:
Ընդ որում՝ 3 513 վարակակրի վիճակը ծանր է: