Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչպես է Զատիկը նշելու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի գնա Զատկի պատարագին, նա կայցելի Նովո Օգարեւոյի իր նստավայրի տարածքում գտնվող մատուռ եւ մոմ կվառի: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը եկեղեցի չի գնա եւ տանը կմնա: Ինչպես գիտեք, նա հիմա ապրում եւ աշխատում է Նովո Օգարեւոյի պետական նստավայրում,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: - Երեկոյան նախագահը մոմ կվառի ոչ մեծ մատուռում, որը գտնվում է այդ պետական նստավայրի տարածքում»:
Պեսկովը հավելել է, որ Զատկի առիթով նախագահը եւ Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորանքներ կփոխանակեն: