ԱԺ նիստերի դահլիճում ախտահանման աշխատանքներ են իրականացվել (Լուսանկարներ)
Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը՝ հրապարակելով լուսանկարնար:
«Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում: Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերն՝ ապահովելու համար ՀՀ Ազգային ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»,- գրել է նա: