Քրիստոսի գերեզմանից հայ և հույն հոգեւորականները դուրս հանեցին սուրբ կրակը (Տեսանյութ)
Երուսաղեմում Հարության տաճարում Քրիստոսի գերեզմանում հայ եւ հույն հոգեւորականների աղոթքի վերջում դուրս են հանել սուրբ կրակը։
Այս տարի Լուսահանման արարողությունը տեղի է ունենում առանց հավատացյալների։ Ներկա են միայն հոգեւորականները եւ ոստիկանները։
Նշենք, որ այսօր երեկոյան Երուսաղեմում տեղի կունենա Ճրագալույցի պատարագ, իսկ վաղ առավոտյան արդեն Սուրբ Հարության պատարագը։
Երուսաղեմում հայկական եկեղեցին տոները նշում է հին տոմարով։
Տեսանյութը՝ այս հղումով: