Ինչպես զվարճանալ ինքնամեկուսացումից հետո․ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի նոր հավաքածուն (Տեսանյութ և լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը, որն ինչպես հայտնի է, անցյալ տարի թողարկել է ներքնազգեստի եւ տնային հագուստի Skims նոր ապրանքանիշը, ներկայացրել է Stretch Rib նոր հավաքածուն: Ինքնամեկուսացումը Քիմի բիզնեսին միայն ձեռնտու է. այս իրերի պահանջարկն ամենայն հավանականությամբ աճել է։
Նորույթները Քիմը ներկայացրել է ոչ միայն տնային մթնոլորտում։ Նա հետեւորդներին «գրգռել է» լողափնյա ֆոտոսշարքով, այսպես ասած, ոսկե պահուստից։ Լուսանկարներում աստղը պատկերված է ծովի ֆոնի վրա՝ սպորտային ներքնազգեստի հավաքածուներով:
Ինչից հետո Քարդաշյանը կիսվել է իր զգեստապահարանում արված տեսանյութով, որտեղ մանրամասն պատմել է հավաքածուի մասին եւ տարբեր երանգների նմուշներ ցուցադրել:
Տեսանյութն` այս հղումով:
«Այնքան հիանալի եւ հարմարավետ են, ես գիտեմ՝ ձեզ դուր կգա»,—վստահ է Քիմ Քարդաշյանը:
Հավաքածուն վաճառքի կհանվի ապրիլի 21-ին, իսկ մինչ այդ կարելի է հերթագրվել սպասման թերթիկում՝ առցանց խանութ առաջիններից մեկը մուտք գործելու համար։