Մայքլ Ջեքսոնի դուստրը նոր ֆիլմում խաղացել է Հիսուսին
Փերիս Ջեքսոնը՝ հանգուցյալ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի 22-ամյա դուստրը, շարունակում է համալրել իր «դերասանական փորձի» սյունակը, ինչ-որ տեղ մոդելի եւ երգչուհու մասնագիտությունների կողքին: Աղջիկը խաղացել է Habit-ի նոր ինդի-թրիլերում՝ ոչ ստանդարտ ֆիլմում, որն իբր ոգեշնչված է Տարանտինոյի վաղ աշխատանքներով։ Փերիսը չի մանրացել եւ անմիջապես ստացել է Հիսուսի դերը (ակնհայտ է՝ գլխավորը)։
Իրականում սյուժեի կենտրոնում գտնվում է մի աղջիկ, որը տարված է Հիսուսով։ Նա թմրանյութի հետ կապված վատ պատմության մեջ է եւ ստիպված է փախչել։ Նա կերպարանափոխվել է վանականի: Հայտնի չէ, թե երբ թրիլերը դուրս կգա վարձույթ։ Փերիս-Հիսուսին ստեղծողներն արդեն ցուցադրել են:
Պրոդյուսերի խոսքերով՝ սերիալը հանդիսատեսին կզարմացնի տպավորիչ սաունդթրեքով, քանի որ նախագծում առանցքային դերերից մեկը կկատարի բրիտանացի երաժիշտ Գեւին Ռոսդեյլը:
«Մենք միտումնավոր ֆիլմում հավաքել ենք ռոք-աստղերի եւ կունենանք հիանալի սաունդթրեք», - հայտարարել է ֆիլմի հեղինակը: