Խաբարովսկի մոտ կործանվել է թեթեւշարժիչային օդանավ. Զոհերի թիվը հասել է մինչև 4-ի
Խաբարովսկի մոտ տեղի ունեցած թեթեւշարժիչային օդանավի աղետի զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 4 մարդու, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով շրջանի միացյալ հերթապահ-կարգավարական ծառայությանը:
Ավելի վաղ աղբյուրը «Ինտերֆաքսին» ասել էր, որ թեթեւշարժիչային Լ-4 օդանավը կործանվել է Խաբարովսկից 30 կմ հեռավորությամբ Լեսնոյե գյուղի մերձակայքում:
Քննության տվյալներով՝ Խաբարովսկի երկրամասի Լեսնոյե գյուղի շրջանում տեղի է ունեցել Լ-4 տեսակի մասնավոր օդանավի աղետ: Քննությամբ մշակվում է տեղի ունեցածի հետեւյալ վարկածը՝ վարման սխալ, օդանավի տեխնիկական անսարքություն: Հարուցվել է քրեական գործ: