Բախն ընդդեմ կորոնավիրուսի․ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ուղիղ եթերով «բուժում է» դասական երաժշտությամբ (Տեսանյութ)
Հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ինչպես հայտնի է կարանտինային խիստ ռեժիմում մեկուսացած է Երեւանի հյուրանոցներից մեկում, որտեղից էլ դասական երաժշտությամբ որոծել է ուրախացնել իր հայրենակիցներին՝ բարձրացնելով, այսպես ասած, մարտական ոգին։ ՀՀ Կառավարության Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են հյուրանոց բերում երկու պայուսակ։ Դատելով ամենից, դրանց մեջ տեսաձայնագրման համար նախատեսված տեխնիկա է։ Այն ընդունում եմ հատուկ համազգեստներ հագած բժիշկները։
«Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ։ Ես գտնվում եմ Երեւանի հյուրանոցներից մեկում՝ ինքնամեկուսացված եմ։ Մեծ ուրախությամբ ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր գտնվում են Հայաստանում, ովքեր գտնվում են հայրենիքից դուրս, բայց ես հույս ունեմ, որ բոլորը մնում են տանը, ապահով, ձեզ, ձեր հարազատներին եւ ձեզ շրջապատող մարդկանց վտանգի չեք ենթարկում: Այսօրվա ծրագրով ցանկանում եմ ցույց տալ, թե որքան բազմազան կարող է լինել դասական երաժշտությունը», - հանդիսատեսին է դիմել Հախնազարյանը, որն իր ելույթը սկսել է Բախի ստեղծագործությունից ։
«Բրավո», «Նարեկը մեր ազգի ամենահիանալի զավակներից մեկն է։ Հպարտանում ենք քեզնով», - ելույթը մեկնաբանել են սոցցանցի օգտատերերը։
Ինչպես հայտնի է, հոգեկան առողջության անձեռնմխելիությունը ոչ պակաս կարեւոր է ֆիզիկականից։ Բացի այդ, ապացուցված է, որ երաժշտությունը, առավել եւս դասականը, բուժում է։ Այնպես որ, տաղանդավոր Նարեկ Հախնազարյանն ունի COVID-19-ի դեմ իր «պատվաստանյութը»։ Շնորհակալություն, բժիշկ։ Շնորհակալություն, մաեստրո։