Հայկական պատվիրակությունը քուրդ գրողին հանձնեց «Գրիգոր Նարեկացի» մեդալը
Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ' այսօր անվանի քուրդ գրող Յաշար Քեմալին է հանձնվել Հայաստանի մշակույթի նախարարության կողմից նրան շնորհված «Գրիգոր Նարեկացի» մեդալը: Թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի մշակույթի նախարարության կողմից Թուրքիա գործուղված պատվիրակությունն այցելել է Յաշար Քեմալի տուն հանձնել են ՀՀ մշակույթի նախարարության մեդալը: Պատվիրակության կազմում են մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն պետ Սեյրանուհի Գեղամյանը, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, արևմտահայերի խորհրդի ներկայացուցիչ Վահան Մելիքյանը և Սևակ Արզումանյանը: Պատվիրակությունը նաև Քեմալին 1975-ին հայերեն լեզվով լույս տեսած «Ինջե Մեմեդ» (İnce Memed) վեպի հետ միասին տարբեր պարգևատրումներ են հանձնել:
Արարողության ժամանակ ելույթ ունենալով' Յաշար Քեմալն ասել է. «Այս հողերը միևնույն ժամանակ մեծ ցավերի ու կոտորածների հողեր են. վերապրած շատ մեծ ցավեր, ոչնչացված մեծ արժեքներ կան, սակայն մարդկային բոլոր աղտերից մաքրվելու ճիգեր էլ կան: Ճիգերից ամենասուրբն էլ թշնամություններին դեմ դուրս գալն ու խաղաղությամբ պայքարելն է»: