Ամերիկացիները կորցրել են 13,4 մլն դոլար COVID-19 համավարակի կապակցությամբ խարդախության հետեւանքով
Դաշնային առեւտրային հանձնաժողովի տվյալներով՝ տարեսկզբից ի վեր ամերիկացիները կորցրել են 13,4 մլն դոլար COVID-19 համավարակի կապակցությամբ խարդախության հետեւանքով, հաղորդում է Americaru:
Այդ թիվը հիմնված է 18 235 հաշվետվությունների վրա, որոնք գործակալությունը ստացել է օգտատերերից՝ սկսած հունվարի 1-ից: Հանձնաժողովի օգտատերերի արձագանքման եւ գործողությունների բաժնի տվյալների առաջատար վերլուծաբան Փոլ Վիթը (Paul Witt) նշում է, որ այժմ իրական թիվը կարող է լինել շատ ավելի մեծ:
Խարդախության հիմնական կատեգորիաները կապված են ճանապարհորդության եւ հանգստի, Համացանցում գնումների, կեղծ տեքստային հաղորդագրությունների եւ անձնական տվյալների անվտանգության հետ: Ի հայտ են եկել նաեւ կառավարությունից կտրոնների հափշտակման նոր սխեմաներ կարանտինում ֆինանսական օգնության համար:
Գրանցվել են նաեւ կորոնավիրուսի դեմ ֆեյքային դեղորայքի կամ տարբեր վարակների ախտորոշման թեստերի վաճառքի բազմաթիվ փաստեր: