Օգտվելով մարդկանց բացակայությունից՝ առյուծները քնել են ճանապարհին (Լուսանկար)
Վաղ թե ուշ կենդանիները պետք է նկատեն, որ իրենց շրջակայքում մարդիկ չկան, եւ նրանք հանգիստ կարող են զբաղեցնել տարածքը: Այդպես է կատարվել ՀԱՀ Քրյուգեր ազգային այգում, որտեղ առյուծները որոշել են փոքր-ինչ ննջել երբեմնի բանուկ ճանապարհին, հաղորդում է BBC-ը:
Այգու հսկիչ Ռիչարդ Սոուրին նկատել է այդ պատկերն այգում պարեկային ծառայություն իրականացնելիս: Մարտի 25-ից այգին փակ է, սակայն Սոուրին շարունակում է աշխատել:
Նա պատմել է, որ սովորաբար այդ պատկերը կարելի է հանդիպել գիշերը, երբ այգում ոչ ոք չկա, սակայն այժմ այնտեղ մարդ չկա նաեւ ցերեկը, ուստի առյուծները որոշել են պառկել եւ կարծես ուշադրություն չեն դարձրել մարդու վրա: «Առյուծները սովորել են ավտոմեքենաներով տեղափոխվող մարդկանց ներկայությանը,-բավատրում է Սոուրին:-Բոլոր կենդանիներն ունեն բնազդային վախ հետիոտների նկատմամբ, այդ պատճառով եթե ես մոտենայի նրանց քայլելով, ապա կենդանիները երբեք թույլ չէին տա ինձ շատ մոտ լինել»: